Ադրբեջանը 600 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ

Շփման գոտում կրակոցների թիվն այս շաբաթ նվազել է, բայց ավելացել է հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 900 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ Ադրբեջանը նախորդ շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 150 անգամ, իսկ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 1300 կրակոց։

Լռություն բանակցային գործընթացում, կրակոցներ` սահմանին. ինչո՞ւ է ակտիվացել Ադրբեջանը