Երևան–Սևան ճանապարհին փորձել են սպանել նախկին պատգամավորի՞ն

Ճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո քրեական գործ է հարուցվել։ Քննիչները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երևան–Սևան ավտոմայրուղում այսօր տեղի ունեցած պայթյունի փաստով Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Sputnik Արմենիային քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և 235 հոդվածի 1–ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը) հատկանիշներով։

Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Քննչական կոմիտեից նշեցին, որ քննիչներն այս պահին դեռ աշխատում են դեպքի վայրում, և այլ մանրամասներ հայտնել չեն կարող։

Հիշեցնենք, որ այսօր`օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝  «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ավերվել էր ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի ասֆալտե ծածկույթը։

Սարսափելի դեպք Արարատի մարզում. 28–ամյա հղի է մահացել

Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը, ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին (Շշի Մելո)։

Պայթյունի պահին ավտոմեքենաները կամրջին են եղել։ Զոհեր և վիրավորներ չկան:

Դանակահարություն Երևանում. տանտերը փորձել է օգնել աղջիկներին ու դանակի հարվածներ ստացել