ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. 5 մարդ, այդ թվում 2 երեխա դարձել են սարսափելի ավտովթարի զոհեր Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Այս մասին հայտնում է Daily Motion–ը։
ՃՏՊ–ն տեղի է ունեցել Էրդեմիտ-Բալըքեսի ավտոմայրուղու վրա, 34 ուղևոր տեղափոխող ավտոբուսում հրդեհ էր բռնկել։ Հայտնում են նաև 17 տուժածների մասին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական լրացուցիչ ուժեր, փրկարարների և բժիշկների խմբեր։ Տուժածները, որոնց թվում նաև ծանր վիրավորում ստացածներ կան, շտապ հիվանդանոց են տեղափոխվել։ Ավտոբուսն այրվել է ամբողջությամբ։
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն։ Ասում են, որ թեպետ ավտոբուսն այրվում էր, վարորդն այն արգելակելու և ուղևորներին տարհանելու փոխարեն, շարունակում էր ճանապարհը։
Փաստի առիթով քննություն է սկսվել։