Պղնձամոլիբդենայինի ավելի քան 1000 աշխատակցի աշխատավարձերը սխալ է հաշվարկվել. Խաչատրյան

Աշխատողների համոզմամբ՝ գործատուն անտեսել է գոյություն ունեցող աշխատանքային պայմանագրի դրույթները:
Sputnik

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարության և աշխատակիցների միջև առաջացած խնդրին:

Գործադուլ Ագարակի կոմբինատում. լրացուցիչ աշխատավարձ են պահանջում

Պղնձամոլիբդենային գործարանի 1000-ից ավելի աշխատակիցներ տևական ժամանակ գործադուլ էին անում: Բողոքի ակցիաների միջոցով նրանք բարձրաձայնում էին մի շարք հարցեր, մասնավորապես՝ աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծելու, աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ գործատուի պարտականություններն իրականացնելու վերաբերյալ:

«Ագարակցիների կարծիքով՝ կոպտորեն խախտվել են իրենց իրավունքները: Ըստ էության, պայմանագրով սահմանված աշխատավարձերը աշխատողների համար ճիշտ չեն հաշվարկվել, կան նաև այլ հարցեր: Կառավարությանն առաջարկում եմ հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում այս առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, որն արդեն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հավաքարար և առաջատար մասնագետ. ինչպես նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի բիզնեսի վրա

«Գեղարդ» մսամթերքի կոմբինատի սեփականատերն արտագաղթել է Ռուսաստան