Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Դեպքը տեղի է ունեցել «Արծվի» արձանի մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:

Պայթյուն Երևան–Սևան ճանապարհին. մի հատվածը դժվարանցանելի է դարձել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։  Պայթյունի հետևանքով վնասվել են ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Այս պահին Երևան-Սևան ուղղությունը փակ է, քանի որ տեղում աշխատում են իրավապահները։

Shamshyan.co–ւ տվյալով` Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին («Շշի Մելո»)։

Սարսափելի դեպք Արարատի մարզում. 28–ամյա հղի է մահացել