Ո՞վ կկարի սահմանապահ զորքերի աշխատակիցների համազգեստը. ԱԱԾ-ն մրցույթ է հայտարարել

Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ:

ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ press@sns.am:

Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի:

Ակնկալվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: