Մարգարիտա Սիմոնյանի՝ սկեսուրի ու ամուսնու նախկին կնոջ հանդեպ սերը ապշեցրել է օգտատերերին

Սիմոնյանն ավելի վաղ խոստովանել էր, որ շատ է կարոտում սկեսուրին` հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանին և ուրախ է, որ նա արդեն վերադառնում է Երևանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. RT ու Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram–ում հերթական գրառումն է նվիրել սկեսուրին` հայտնի դերասանուհի Լաուրա Գևորգյանին, որը  վերադարձել է  երևանյան հանգստից։

Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի

«Երևանից վերադարձավ իմ խստապահանջ գեղեցկուհի սկեսուրը։ Հավանություն տվեց մեծացած փորիս, հավանություն չտվեց Տիգրանին։ Դիետայի վրա ենք նստեցնում, ինչ արած», – գրել է Սիմոնյանը, որը երրորդ երեխային է սպասում։

Ավելի վաղ նա խոստովանել էր, որ կարոտում է սկեսուրին, որը Երևան է մեկնել հանգստանալու։

«Ոսկե սկեսուրս մեկնել է իր սիրելի Երևան, իրենց հին ամառանոց, որը կառուցել է նրա ամուսինը` Էդմոնդ Քեսոյանը: Այնտեղ ընկուզենիների այգի կա ու բուրավետ լեռնային սառնություն։ Իսկ մենք կարոտում ենք»,-գրել էր Սիմոնյանը։

Նրա խոսքով` «Միլիոնի գաղտնիք» հաղորդումից հետո շատերը հարցնում են` ինչպես կառուցել հարաբերությունները սկեսուրի հետ, հատկապես, եթե նրա հետ նույն տանն ես ապրում։

«Պատասխանում եմ։ Տուն է պետք կառուցել։ Հարաբերություններ կառուցել պետք չէ։ Պետք է պարզապես սիրել։ Այդ ժամանակ միայն լավը կնկատես։ Ու սկեսուսի բոլոր նկատողություններին, օրինակ՝ «այդ վարդագույն կոստյումը մի հագիր, դուրս չի գալիս», միայն ժպիտ կառաջացնեն։ Չեմ հագնի, իհարկե։ Ի՞նչն է ինձ համար ավելի թանկ` երեխաներիս տա՞տը, իմ սիրելիի մա՞յրը, թե՞ վարդագույն կոստյումը։ Լաուրոչկա Աշոտովնա, շուտ վերադարձեք, կարոտում ենք», – գրել է  Սիմոնյանը։

Նշենք, որ հունվարի վերջին ընտանիքը նշել է Լաուրա Գևորգյանի հոբելյանը։ Նա 80 տարեկան է դարձել։

«Երանի բոլորն այսպիսի կին ունենային». ինչ է եփել Մարգարիտա Սիմոնյանն իր հարազատների համար
 Հրապարակումներից մեկում Սիմոնյանը գրել է, որ իր սկեսուրը տաղանդավոր դերասանուհի է, որն ամբողջ կյանքում նկարահանվել է միայն ամուսնու` «Անորսալի վրիժառուները» ֆիլմի ռեժիսոր Էդմոն Քեսոայանի մոտ։

Ի դեպ, սկեսուրի մասին՝ Սիմոնյանի հրապարակումը մեկնաբանել է նաև նրա ամուսնու նախկին կինը` դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, որը նույնպես հյուրընկալվել է նրանց տանը։

RT–ի գլխավոր խմբագիրը հրապարակել է նրա լուսանկարն ու գրել. «Ահա թե ինչ գեղեցկուհի է մեզ հյուր եկել։ Առողջ եղեք»։

Իր հերթին Խմելնիցկայան մեկնաբանություններում գրել է՝ «Հիանալի է, վաղվանից միասին ենք նիհարում»։

Միաժամանակ, օգտատերերը հիացած են հարաբերությունների՝ նման ներդաշնակությամբ։ «Այն, որ ընկերություն եք անում (կանանց նկատի ունեմ), ես հասկանում եմ, բայց... հասկանում եմ` ինչ դժվար է եղել Ալյոնայի համար։ Ինչպե՞ս է նա կարողացել անցնել ցավի միջով, բաց թողնել սիրելիին ու ընդունել նրա սիրուն որպես սեփական սեր։ Խոնարհվում եմ առաջին հերթին Ալյոնայի առջև։ Մարգարիտային էլ եմ շատ հարգում»,-գրել է հետևորդներից մեկը։

Հիշեցնենք` Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը, իսկ 2014 թվականի դեկտեմբերին` որդին։ Այժմ նրանք երրորդ երեխային են սպասում։ Քեոսայանը երկու դուստր էլ ունի ունի առաջին՝ Ալյոնա Խմելնիցկայայի հետ ամուսնությունից։