ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երեկ Այգեստան 11-րդ փողոցից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 40-ամյա մի տղամարդ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրա մարմնի տարբեր մասերին բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ են եղել։ Բժիշկները վիրահատական միջամտությամբ փրկել են տղամարդու կյանքն ու կատարվածի մասին տեղեկությունը փոխանցել իրավապահներին։
Ըստ փողոցում շրջանառվող որոշ լուրերի՝ Մարաշի ոստիկանները որոնում են Երևանի բնակիչներ 42 և 29-ամյա եղբայրների։
Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին
Նախնական վարկածով՝ նրանք ոգելից խմիչքի ազդեցության տակ անհանգստություն են պատճառել տուժածի բնակարանում վարձակալական հիմունքներով ապրող աղջիկների։ Վերջիններս դիմել են տանտիրոջ օգնությանը։ Տղամարդը եկել է Այգեստան 11-րդ փողոց, որ կենվորներին պաշտպանի։ Այդ ընթացքում էլ ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ ու տեղափոխվել հիվանդանոց։ Այլ մանրամասներ իրավապահները պարզում են։
Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը