Արտառոց դեպք Գեղարքունիքի մարզում. մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը հոսպիտալացվել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածների պատճառը եղել է երիտասարդի և մեկ այլ հովվի միջև ծագած վեճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. լուսադեմին տարբեր մարմնական վնասվածքներով Սևանի հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։

Ստավրոպոլի սարսափելի վթարից տուժածների թվում հայեր կան. դեսպանություն
Հոսպիտալացված երիտասարդը մարմնի տարբեր հատվածներում ստացել է մտրակի հարվածներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածների պատճառը եղել է երիտասարդի և մեկ այլ հովվի միջև ծագած վեճը. հոսպիտալացված քաղաքացին և 37-ամյա մեկ այլ հովիվ Սևան քաղաքի մոտակայքում գտնվող դաշտերից մեկում վիճել են, վեճը վերածվել է քաշքշուկի. նրանցից կրտսերը ստացել է մտրակի մի քանի հարված, որի հետևանքով երիտասարդը տեղափոխվել է բուժհաստատություն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։