Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ոչ միայն գործի է անցել, այլև թատերախմբի հետ քննարկել է նոր խաղաշրջանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը երկար դադարից հետո վերադարձել է թատրոն։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Facebook–ում, «Արմեն Ջիգարխանյան. կյանքը և ստեղծագործությունները» խմբում։

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանին

«Մեր սիրելի Արմեն Բորիսովիչը կրկին թատրոնում է, իր թատերախմբում։ Բրավո, ուսուցի՛չ», – գրել է խմբի ադմինիստրատոր Տատյանա Կոմիսարովան։

Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց

Թատերախմբի հանդիպումը կայացել է օգոստոսի 1–ին Ջիգարխանյանի թատրոնում։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հերթական խաղաշրջանի բացումը։

Արմեն Ջիգարխանյանը վերադարձել է թատրոն. նրա լուսանկարները հուզել են մարդկանց

Facebook-յան գրառումը շատ է դուր եկել մարդկանց։

«Վյաչեսլավ Դյաչենկո, շնորհակալ ենք այս կադրերի համար։ Խոնարհվում եմ Ձեր առջև Ուսուցչի հանդեպ այս ջերմ վերաբերմունքի համար», – գրել է օգտատեր Աղավնի Մանուկյանը։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը կարևոր խոստովանություն է արել

«Մեր թանկագին, սիրելի և պաշտելի արտիստ, տաղանդավոր և իմաստուն։ Շնորհակալություն նրանց, ովքեր աջակցում են արտիստին, Աստված ձեզ պահապան», – գրել է Կարինա Դիվանյանը։

Տարեսկզբին դերասանի մոտ առողջական խնդիրներ էին ծագել, և նամ մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում։

Ջիգարխանյանի ընկերները մի քանի անգամ նշել էին, որ դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 39–ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ամուսնալուծությանը հաջորդած սկանդալից հետո։

«Անձնագրային տվյալներին համապատասխան». ինչպես է իրեն զգում Արմեն Ջիգարխանյանը