Ուսամա բեն Լադենի որդին մահացել է. ԶԼՄ–ներ

Ենթադրաբար Համզա բեն Լադենը 30 տարեկան էր։ Նա հոր հետ Աֆղանստան էր տեղափոխվել 1996 թվականին, երբ բեն Լադենը պատերազմ հայտարարեց ԱՄՆ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ–ն հետախուզական տվյալներ է ստացել «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման (արգելված է մի շարք երկրներում) հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու` Համզայի, մահվան մասին, հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները` հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Մինչ մարդկանց հանդիպելը նա շատ լավ երեխա էր. Բեն Լադենի մայրը՝ որդու մասին

«Վաշինգտոնը համոզված է, որ Համզա բեն Լադենն իսկապես սպանվել է ԱՄՆ–ի մասնակցությամբ գործողությունների արդյունքում»,– գրում է NBC News–ը։ New York Times–ը հայտնում է, որ գործողություններն իրականացվել են վերջին երկու տարվա ընթացքում, սակայն մինչև վերջերս համոզիչ ապացույցներ չեն եղել, որ կրտսեր բեն Լադենը իսկապես մահացած է։

Ենթադրաբար Համզա բեն Լադենը 30 տարեկան էր։ Նա հոր հետ Աֆղանստան էր տեղափոխվել 1996 թվականին, երբ բեն Լադենը պատերազմ հայտարարեց ԱՄՆ–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը 1 մլն դոլարի պարգև էր խոստացել Համզա բեն Լադենի մասին տեղեկության համար։

Պետդեպում մոտավոր գիտեին այն վայրը, որտեղ ենթադրաբար կարող էր գտնվել Ուսամա բեն Լադենի որդին։ Գերատեսչությունում կարծում էին, որ նա կարող է թաքնվել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կամ գտնվել Իրանի տարածքում։