Տավուշում պապը հարվածել է թոռանը, 14–ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել

Երբ աղջկան հիվանդանոց են տարել, նա գրեթե անգիտակից է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Sputnik Արմենայի տեղեկություններով՝ գրեթե անգիտակից վիճակում Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել հենց Նոյեմբերյանում ապրող 14-ամյա մի աղջիկ։

Ողբերգական ավտովթար` Սպիտակի ոլորաններում. գյուղմթերքով բարձված մեքենայի վարորդը մահացել է

Բժիշկներն ախտորոշել են նևրոտիկ ռեակցիա։ Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների՝ անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել տանը տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պապը հարվածել է թոռնուհուն, ինչի հետևանքով աղջիկը ուշագնաց է եղել։

Ողբերգական վթար Լոռիում. չծնված երեխան մահացել է, կնոջը տեղափոխել են Երևան

Տեղի իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Արտառոց դեպք Գեղարքունիքում. տղամարդուն դանակահարել է կրտսեր եղբայրը