Արարատ լեռան գագաթը նվաճող հայ լեռնագնացի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում։
ArmLand խմբում հրապարակված տեսանյութի հերոսը հայ լեռնագնացն է, որը սողալով հասնում է Արարատի գավաթ` ձեռքում պահելով հայկական եռագույնը։ Երբ տեղ է հասնում, ոտքի է կանգնում և ամբողջ ուժով բղավում. «Նպատակիս հասա՜»։
Տեսանյութին հաջորդել են մեկնաբանությունները։
«Կեցցես, հայրենասեր մարդ», «ջա՜ն», «բրավո»,– գրել են մարդիկ։
Նուռ. Ես լսում եմ Արարատ լեռան ձայնը
Տարվա ընթացքում Արարատ է բարձրանում մոտ 100 մարդ աշխարհի տարբեր երկրներից։ Գագաթին հասնողները հիմնականում հայերն են, որոնց համար Արարատ լեռ բարձրանալը հարգանքի տուրք է նախնիներին։ Դա ևս մի ապացույց է, որ, չնայած Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, հայերը շարունակում են ապրել և պահպանել ազգային ինքնությունը։
Արարատ լեռը․ Նոյն իջավ, իսկ Աշոտը սափրվեց