Արարատի մարզում 18 տարեկան աղջկա են փախցրել

Աղջկա ձեռքերից բռնել են ու հարկադրաբար նստեցրել մեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մարզի գյուղերից մեկի կանգառում մի տղամարդ առևանգել է 18-ամյա մի աղջկա:

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին

Գյուղացիները պատմում են, որ տղամարդը բռնել է աղջկա ձեռքերից ու երկու ընկերների հետ նրան հարկադրաբար նստեցրել ընկերոջ մեքենան, որը վարել են անհայտ ուղղությամբ:

Առևանգված աղջկա ընտանիքի անդամները, իմանալով կատարվածի մասին, դիմել են ոստիկանների օգնությանը, որոնք Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերել են և՛ աղջկան, և՛ առևանգողներին:

Վերջիններս աղջկան պահել են ինչ-որ տարածքում: Իրավապահները պարզում են կատարվածի բոլոր հանգամանքները:

Տավուշում պապը հարվածել է թոռանը, 14–ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել