Երրորդ հատուկ չվերթը Հուրգադայից. հանգստացողների հետևից ևս մեկ հայկական օդանավ է մեկնել

Ավելի վաղ հայ հանգստացողների համար Հուրգադա էր ուղարկվել երկու չարտերային չվերթ։ Եվս մեկ չվերթ կիրականացվի օգոստոսի 5-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Երրորդ հատուկ չվերթը, որով Հուրգադայում հանգստացող ՀՀ քաղաքացիները հայրենիք կվերադառնան, Եգիպտոսից կմեկնի այսօր, Երևանի ժամանակով 14:25–ին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար

«ՀՀ կառավարության պատվերով, չվերթն իրականացնում է մեր ավիաընկերությունը։ Նախնական տվյալով` օդանավով հայրենիք կվերադառնա 109 քաղաքացի», – ասաց Քարամյանը։

Նա պարզաբանեց, որ «Տարոն Ավիայի» օդանավը Հուրգադա կմեկնի «Զվարթնոց» օդանավակայանից`ժամը 10:00–ին, իսկ Հուրգադայից կվերադառնա 14:25–ին։ Ուղևորները Երևանում կլինեն ժամը 17:25–ի սահմաններում։

«Զվարթնոցում» վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների 2-րդ խմբի ինքնաթիռը

Հայ զբոսաշրջիկներին Հուգադայից Հայաստան տեղափոխող առաջին չարտերային չվերթը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել հուլիսի 26-ին, երկրորդը` հուլիսի 29-ին։   Երկու թռիչքի արդյունքում Հայաստան էր վերադառձել 307 ՀՀ քաղաքացի։

Երևանը շատ մոտ է, բայց... վրացական ավիաընկերությունը նոր տրանզիտ կառաջարկի դեպի Մոսկվա

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին հայաստանցի զբոսաշրջիկները չկարողացան Եգիպտոսից տուն վերադառնալ A&R ընկերության տուրօպերատորի հետ ծագած խնդիրների պատճառով, քանի որ ընկերությունը չեղարկվել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 47 մլն դրամ հատկացրեց, որպեսզի Հուրգադայում մնացած հայերը հայրենիք վերադառնան։