Ձերբակալված ՊԵԿ երկու պաշտոնյան էլ պարգևավճար են ստացել. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ միայն պարգևավճարները չեն կարող վերացնել կոռուպցիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ԱԱԾ կողմից կոռուպցիոն սկանդալում հայտնված ՊԵԿ երկու աշխատակիցներն էլ պարգևավճար են ստացել։

ՊԵԿ–ը տուգանել է նախկին վարչապետի եղբոր ձկնաբուծարանը. «Ժողովուրդ»
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով` միայն պարգևավճարները չեն կարող վերացնել կաշառակերության երևույթը։ Այն բացառելու համար կարևոր է նաև մարդու արժեհամակարգը։

«Մենք ասել ենք, որ կաշառակերության դեմ պայքարում արժանապատիվ վաստակ ունենալը շատ անկյունաքարային նշանակաւթյուն ունի: Նրանք, ովքեր խնդիրներ ունեն արժեքային համակարգի հետ, որևէ պարգևավճար չի օգնի»,- ասաց Անանյանը:

Հիշեցնենք` հուլիսի 29-ին ԱԱԾ-ն ՊԵԿ երկու բարձրաստիճան պաշտոնյա էր ձերբակալել, որոնք մեղադրվում են խոշոր չափի կաշառք պահանջելու մեջ։