Զինվորների համար նախատեսված միսն անթույլատրելի ձևով է տեղափոխվել. ՊՆ–ն արձագանքել է

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է պատժել նրանց, ովքեր սանատարահիգիենիկ պայմանների խախտմամբ են բանակ միս տեղափոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարը նշանակել է ծառայողական քննություն։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ

Նշենք, որ մի քաղաքացի Shantnews–ին տրամադրել էր տեսանյութ` ահազանգելով ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին:

«Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխելն է, որն արդեն առաջարկել ենք»,– գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա փետրվարի 21–ին բանակի պարենամթերքի գնումների գործընթացում փոփոխություն մտցնելու մասին որոշում է ընդունել։ Եթե մինչև հիմա այդ հարցերով զբաղվել են զինված ուժերը, ապա հիմա այդ գործընթացին կմիանա նաև մասնավոր հատվածը։ Այսպիսով, Հայաստանի 24 զորամասում սննդակարգի մատակարարմամբ կզբաղվի մասնավոր ընկերությունը։

«Զինվորի բաժինը» կվերադարձվի պետությանը. դատարանը թույլ տվեց վաճառել Գրիգորյանի գույքը