ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Վերանյանը Volkswagen-ով բախվել է բետոնե հենապատին, վթարի հետևանքով տուժածներից մեկը կին է, մյուսը` երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 08։30-ի սահմանում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորները՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա Արաքս Մխիթարյանը և Մարգահովիտ գյուղի բնակիչ, 7-ամյա Արթուր Պոստոլոկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Սարսափելի դեպք Նոր Խարբերդում. հղի կինը հոսանքահարվել ու մահացել է
Կայքի տեղեկություններով՝ տուժած Մխիթարյանը վարորդի կինն է։ Նա հղի է եղել, ու վթարի հետևանքով 8 ամսական պտուղը մահացել է։ Մխիթարյանին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով Երևանից ժամանած հատուկ ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Երևանում 21–ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ