Հորդորում են չօգտվել. որոշ առողջարանների չափիչ սարքավորումներում խախտումներ են գտել

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին չօգտվել «Գլաձոր առողջարան» ՍՊԸ-Ի, «Ջերմուկ-3 առողջարան» ՍՊԸ-Ի, «Ջերմուկի նոր կյանք» առողջարան ՍՊԸ-Ի և «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից։ Այս մասին տեղեկացնում են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնից։

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

Նրանց չափումների արդյունքներն օգտագործվում են առողջապահության բնագավառում, բայց ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված կարգով չեն ստուգաչափվել, հետևաբար՝ դրանց տվյալները կարող են լինել ոչ ճշգրիտ, ինչն էլ կարող է հանգեցնել սխալ ախտորոշման՝ վտանգելով Ձեր կյանքը:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից նշված առողջարաններում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կողմից չի պահպանվել պահանջվող պայմանները: Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսվարողներին տրվել են կարգադրագրեր:

Ավետիսյան. «Սպանդանոցային ծագում չունեցող մսեղիքը կառգրավվի»

Կարգադրագրերի կատարման և խախտումների վերացման՝ վերոնշյալ չափիչ սարքավորումների ստուգաչափման մասին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լրացուցիչ կտեղեկացնի: