ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Սպանդանոցային ծագում չունեցող մսեղիքը կառգրավվի»

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ փուլում է հանրապետության 3 մարզերում սպանդանոցների կառուցման հարցը։
Sputnik
Ավետիսյան. «Սպանդանոցային ծագում չունեցող մսեղիքը կառգրավվի»

Գեորգի Ավետիսյանի խոսքով` արդեն կան ներդրողներ, որոնք ցանկություն են հայտնել սպանդանոցներ կառուցել այն մարզերում, որոնցում դրանք բացակայում են։

«Այս պահին, թե՛ Գեղարքունիքի, թե՛ Շիրակի մարզերում սպանդանոցներ են կառուցվում, որոնք, ըստ նախնական պայմանավորվածության պետք է փակեն ամբողջ պահանջարկը»,-նշում է սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը։

Նոր ստուգումներ Գյումրիում. մսի վաճառքով զբաղվողներին զգոն են պահում. լուսանկարներ

Ավետիսյանի խոսքով` ներդրողները պատրաստ են շինարարություն սկսել այն դեպքում, եթե համոզված լինեն, որ մսի սպանդանոցային պահանջը պարտադիր է լինելու։

«Համոզված եմ, որ մինչև հունվար կունենանք նոր ներդնողներ ու նոր սպանդանոցներ, այսինքն` մինչև սահմանված ժամկետները հարցն ամբողջությամբ լուծած կլինենք։ Իսկ սպանդանոցային ծագում չունեցող մսեղիքը կառգրավվի»,-ասում է Ավետիսյանը։

Օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թվականի հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: Ի դեպ, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պարզաբանում է, որ սպանդանոցային մորթի պահանջը չի գործելու ծեսերի ժամանակ (մատաղ և այլն)։