Մահացել է անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը

Նա ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլև Ուկրաինայի ժողովրդական արտիստ էր։ Նրա աշխատանքները պահվում են բազում երկրների թանգարաններում, պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. 83 տարեկանում մահացել է հայ քանդակագործ, ավելի քան 400 մոնումենտալ ու հաստոցային աշխատանքների հեղինակ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ֆրիդրիխ Սողոյանը։ Ցավալի լուրը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

«Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է անվանի քանդակագործ, Հայաստանի վաստակավոր արտիստ, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Լենինի մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը։ Դեսպանատան անունից ցավակցություն ենք հայտնում Սողոյանի ընտանիքի անդամներն ու մտերիմներին», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին Գյումրիում։ Նրա աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ–ի մասնավոր հավաքածուներում։

Նրա երկու որդիները` Վահեն ու Միքայելը, նույնպես քանդակագործներ են։

Քանդակագործը տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Մոսկվայում։