«Լիակատար դեգրադացում». հայտնի քննադատն այսպես է որակել Բաքվում կայացած «Ժառա» փառատոնը

Իր արտահայտություններում բավականին խիստ ռուսաստանցի երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը մեծ քննադատության է ենթարկել Բաքվում անցկացվող «Ժառա» փառատոնը։ Ասում են, որ Սոսեդովին «վռնդել են» Մոսկվայի բոլոր երաժշտական երեկույթներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայտնի երաժշտական քննադատ Սերգեյ Սոսեդովը Բաքվում կայացած «Ժառա» փառատոնն անվանել է «ողորմելիություն, սնափառության տոնավաճառ և շոու բիզնեսի դեգրադացիա»։ Իր անզիջում դիրքորոշմամբ և էպատաժային դատողությամբ հայտնի քննադատը չի վարանել նման կերպ արտահայտվել «Սոբեսեդնիկին» տված հարցազրույցում։

Ստաս Միխայլովի կինը Բաքվում մեծ սկանդալ է սարքել

«Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված երաժշտական փառատոնը խոստանում էր ամենամասշտաբայինը լինել ռուսական շոուբիզնեսի պատմության մեջ, սակայն գլխավոր աստղեր` Ալլա Պուգաչովան, Սոֆյա Ռոտարուն, Իրինա Ալեգրովան Էմին Ագալարովի ֆորումն անտեսել են»–, գրում է պարբերականը։ Իսկ անզիջում Սոսղեդովը, որը Բաքու անձամբ չէր մեկնել, սակայն հետևել էր այս երաժշտական փառատոնին Մոսկվայի ռադիոկայաններից մեկի ուղիղ եթերով, մինչ օրս «սարսափում է» և պարզաբանում, թե ինչու է այդպես եղել։

Նրա խոսքով` «Ժառան» խորհրդանշում է լիակատար դեգրադացիա և այն մարդկանց ճղճիմությունը, որոնք կազմակերպում և ֆինանսավորում են «գեղարվեստական առումով խղճուկ փառատոնը»։

Սոսեդովին չէր տպավորել երաժշտական այս փառատոնի և ոչ մի մասնակից, և միայն Նատաշա Կորոլյովան էր իր նախկին ամուսնու` Իգոր Նիկոլաևի կողմից գրված «հավերժ» «Դեղին կակաչները» երգով դարձել տոնի իսկական զարդը։

Բաքվից`Երևան․ Լեոնիդ Ագուտինը «ադրբեջանական շոգից» հետո հանգստանում է Երևանում

«Կրկին հիշել ու վերածնել էին Իռա Նելսոնին «Ռեֆլեքս» խմբից և Hi-Fi խմբին։ Ինչ–որ բան ծլվլաց Անիտա Ցոյը։ Երգացանկն անտանելի էր։ Միևնույն ժամանակ ձանձրալի և ծեծված Յանա Չուրիկովան բոլորին ներկայացնում էր գրեթե որպես համաշխարհային աստղեր», –առանց կաշկանդվելու արտահայտվել էր քննադատը։

Հիշեցնենք, որ «Ժառա» փառատոնը Բաքվում անցկացվել է հուլիսի 25-28-ը։