Կարբիում թոռը ծեծել է տարեց պապին

Աշտարակի ոստիկանները փնտրում են ծեծված թոշակառուի թոռանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերն արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ավազակային հարձակում և ծեծ Երևանում. 55–ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել
Կարբի գյուղում ծեծել են 78-ամյա տղամարդու:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել կեսգիշերն անց: Կարբի գյուղից համագյուղացիներն Աշտարակի հիվանդանոց են տեղափոխել  տարեց տղամարդու, որի դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ են եղել։

Ըստ Կարբիում շրջանառվող լուրերի՝ Աշտարակի ոստիկանները փնտրում են ծեծված թոշակառուի թոռանը։

Վերջինիս և պապի միջև ինչ-որ ընտանեկան հարցի շուրջ կեսգիշերին մոտ վեճ է սկսվել։ Այդ ընթացքում էլ 24-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել պապին։ Հարևանները վրա են հասել ու, ճիշտ կողմնորոշվելով, տղամարդուն արագ հասցրել են հիվանդանոց։

Վանաձորի հյուրանոցներից մեկում աղջկա են ծեծել

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։

Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին