ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Էջմիածին քաղաքում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող օտարերկրացի եղբայրները։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 29-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածնի կենտրոնական հրապարակի մոտակայքում 39-ը և 51-ամյա տղամարդիկ հայտնաբերվել ու բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրանցից կրտսերը Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Երևանում 21–ամյա կին է մահացել. նրա հղիությունն ընդհատել էին օրեր առաջ
Ավագ եղբայրը Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման ու դիտավորությամբ գույք վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։