Հայտնի է` երբ տեղի կունենա Նարեկ Սարգսյան–Գոնսալեսի արտահանձնումը. «Իրավունք»

«Իրավունք» թերթն անդրադարձել է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի արտահանձման գործընթացին և որոշ մանրամասներ ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. «Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին:

Այս մասին շշուկներ են շրջանառում նույն գործով անցնող Սարգսյանի արդեն նախկին թիկնապահները, որոնք այս պահին գրավով ազատ են արձակվել»:

Չեխ նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չի տվել. Հայկ Սարգսյան

Հիշեցնենք, որ 2018թ.–ի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

2018թ.–ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Նարեկ Սարգսյանը  հայտնաբերվել և ձերբակալվել էր2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: