Դժբախտ դեպք Երևանում. ՀԷՑ–ի աշխատակցին մահացած են հայտնաբերել մեքենայում

Քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ շենքի մոտ գտնվող մեքենաներից մեկում մահացած տղամարդ կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում դժբախտ դեպք է գրանցվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր մի տղամարդ զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ կայանած մեքենայի սրահում տղամարդ կա, որը կարծես մահացել է:

Ողբերգական վթար Լոռիում. չծնված երեխան մահացել է, կնոջը տեղափոխել են Երևան

Ահազանգով մեկնած իրավապահները պարզել են, որ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահում մահացած տղամարդն ապրում էր Երևանում, 60 տարեկան էր:

Իրավապահները նրա մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերել և միջոցառումներ են ձեռնարկում մահվան հանգամանքները պարզելու համար:

Կարբիում թոռը ծեծել է տարեց պապին

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ տղամարդն աշխատում էր «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում:

Արագածոտնում համագյուղացիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ