Բնության հուշարձանները գրեթե չեն պաշտպանվում. ի՞նչ են առաջարկում Վերմիշյանն ու Գասպարյանը

Ի տարբերություն արգելոցների, ազգային պարկերի և պետական արգելավայրերի՝ բնության հուշարձանների պահպանություն՝ որպես այդպիսին, գրեթե չի իրականացվում։
Sputnik

Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանն ու Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը Sputnik Արմենիայի տաղավարում խոսել են բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանության իրականացման վիճակի, ոլորտին անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին։

Ջերմուկում արջուկը բարձրացել է ծառը․ նրան վերադարձրել են բնությանը. տեսանյութ

Արման Վերմիշյանը ցավով է փաստում, որ ի տարբերություն արգելոցների, ազգային պարկերի և պետական արգելավայրերի՝ բնության հուշարձանների պահպանություն՝ որպես այդպիսին, գրեթե չի իրականացվում։

Այդուհանդերձ, ըստ Վերմիշյանի՝ գործող օրենսդրությունը հիմնականում բավարար է, որպեսզի լավ պահպանություն իրականացվի բնության հատուկ պահպանվող տարածքներում։

«Այդուհանդերձ, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն միշտ էլ կա»,-նշում է Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը։

Գյումրիում «Կումայրի» արգելոցի շենքերը քանդելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանն էլ իր հերթին փաստում է, որ բացի օրենսդրականից, կան նաև լուրջ մարդկային ու նյութատեխնիկական ռեսուրսների և կարողությունների բացեր։

Գասպարյանը նշում է, որ այստեղ ավելի շատ համակարգային փոփոխությունների կարիք կա, և մենք բնությանը պետք է վերաբերվենք ոչ թե որպես ռեսուրսի, այլ՝ էկոմահակարգի։

Սարիբեկյան. «Մենք պահի, դրամի, կոպեկի համար մի ամբողջ էկոհամակարգ ոչնչացրինք»