Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

Армянская атомная электростанция
Մոնիթորինգային առաքելությունը գերազանցին մոտ գնահատական է տվել Հայկական ատոմային էլեկտրակայանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Մեծամորի ԱԷԿ–ի անձնակազմը բարձր գնահատական է ստացել ԱԷԿ օպերատորների համաշխարհային ասոցիացիայի (WANO) կողմից։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Հայատոմ» ԳՀԻ–ի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

WANO ասոցիացիան ներառում է մոտ 130 կազմակերպություն, որոնք ամբողջ աշխարհով մեկ 430 միջուկային ռեակտոր են շահագործում։

Армянская атомная электростанция
Ատոմակայանի հիմնանորոգումը ձգձգվում է. Հայաստանն ու Ռուսաստանը կհետաձգեն վարկի մարումը

Հունիսի վերջին արտասահմանյան մասնագետները Հայաստան էին այցելել` հերթական մոնիթորինգային առաքելությունն իրականացնելու համար։ Առաջիկայում նրանք կհրապարակեն իրենց հաշվետվությունը։ Ատոմակայանը գերազանցին մոտ գնահատական է ստացել։

Ատոմակայանների մասնագետներն ամբողջ աշխարհից մշտապես ստուգում են միմյանց կայանները, գնահատում են արդյո՞ք շահագործումը, անձնակազմի պատրաստումը ճիշտ է իրականացվում, պահպանվում է արդյո՞ք անվտանգության մակարդակը։ Գործընկերների ստուգումներին մասնակցում են նաև Հայկական ատոմակայանի մասնագետները։

Армянская атомная электростанция
Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցում է Ռուսաստանի հետ. Ավինյան

Բովանդակությամբ այդ առաքելությունները նման են ԱՏԷՄԻԳ առաքելություններին, որտեղ Հայաստանի ԱԷԿ–ը նույնպես դրական եզրակացություններ է ստացել։ Տարբերությունն այն է, որ ԱՏԷՄԻԳ–ը տարբեր ուղղություններով է առաքելություններ իրականացնում, իսկ WANO–ն առաջին հերթին ուսումնասիրում է անձնակազմի գործողությունները։

Հայաստանի ատոմակայանը գտնվում է Մեծամորում, Երևանից 28 կմ հեռավորության վրա։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց մինչև 2026 թվականը երկարացնել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը` նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը կիրականացվի 270 մլն դոլարի ռուսական պետական արտահանման վարկի և 30 մլն դոլարի դրամաշնորհի հաշվին։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։