«Իշխանությունները պետք է վերանայեն «Զվարթնոցի» կոնցեսիոն պայմանագիրը». Թորոսյան

Թորոսյանի խոսքով` «Զվարթնոց» օդանավակայանում չվերթերը տարածաշրջանում ամենաթանկն են, ինչն էլ իր հերթին ազդում է տոմսերի գների վրա։
Sputnik

Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղավիացիայի բնագավառում ավելի շատ հետընթաց, քան՝ առաջընթաց է արձանագրվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ներդրումային և առևտրային քաղաքականության հարցերով փորձագետ Գևորգ Թորոսյանը։

ԵԱԶԲ-ն ցանկանում է մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցմանը

Թորոսյանի խոսքով` «Զվարթնոց» օդանավակայանում չվերթերն համեմատաբար ավելի թանկ են տարածաշրջանի բոլոր օդանավակայաններից, ինչն էլ իր հերթին ազդում է տոմսերի գների վրա։

Հարցի լուծումը Գևորգ Թորոսյանը կապում է Հայաստանի կառավարության և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքված պայմանագրի հետ, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությանը։

«Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը, քանի որ դրա համար հիմքեր կան»,-նշեց փորձագետը։

Թորոսյանի կարծիքով`որոշ խմբեր քաղավիացիայի բնագավառում իրականացվող բարեփոխումների ճանապարհին փորձում են ապակողմնորոշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։