ԵՐԵՎԱՆ, 30 hուլիսi — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում 2 տաքսիստ վիճել են, հայհոյել ու հարվածել միմյանց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:
«Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։ Միջադեպի ընթացքում նրանցից մեկը բռունցքով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Տոլմայի փառատոնը կանցկացվի Զվարթնոցի տաճարի մոտ. ի՞նչ են խոստանում կազմակերպիչները
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և մարմնական վնասվածք հասցնողին հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։