Ուկրաինական դատարանը կալանավորել է ռուսական Nika Spirit լցանավը

Լցանավի վրա խուզարկություն է անցկացվել, փաստաթղթերն ու նավամատյանը առգրավվել են, անձնակազմը հարցաքննվել է, բայց ավելի ուշ ամբողջական կազմին թույլ են տվել մեկնել Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի դատարանը կալանավորել է Nika Spirit լցանավը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Ուկրաինայի գլխավոր ռազմական դատավոր Անատոլի Մատիոսը։

Կալանք է դրվել նաև խուզարկման ընթացքում առգրավված փաստաթղթերի վրա։

«Համապատասխան միջնորդագրի քննման արդյունքում դատարանը կալանք է դրել նշված լցանավի ու առգրավված փաստաթղթերի վրա։ Մենք արեցինք դա։ Վերջ», – գրել է Մատիոսն այսօր Facebook–ի իր էջում։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռուսական լցանավ է ձերբակալել

Հուլիսի 25–ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստում ռուսական NEYMA լցանավ էր կալանավորել։ Այն իբր օգտագործվել էր Կերչի նեղուցում ուկրաինական նավերի արգելափակման համար։ Անձնակազմի անդամները հարցաքննվել են, իրողությունը պարզելու համար փաստաթղթերը բռնագրավվել են։ Նավը որպես իրեղեն ապացույց է ճանաչվել, դրա կալանքի մասին միջնորդություն է պատրաստվում։