ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Քաղավիացիայի ոլորտը վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել»

Քաղավիացիայի բարեփոխումների հետ կապված՝ վարչապետ Փաշինյանի շուրջը հավաքվել է հատուկ շահ ներկայացնող մի խումբ, որը փորձում է ծուղակը գցել վարչապետին։
Sputnik
Թորոսյան. «Քաղավիացիայի ոլորտը վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել»

Ներդրումային և առևտրային քաղաքականության հարցերով փորձագետ Գևորգ Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դիտարկումներ է ներկայացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի ներկա վիճակի, առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ինչ է կատարվել Հայաստանի քաղավիացիայի ոլորտում վերջին 28 տարում
Թորոսյանի խոսքով՝ անցած մեկ տարվա ընթացքում քաղավիացիայի բնագավառում առաջընթաց գրեթե չի եղել։

«Նույնիսկ մտահոգիչ ազդակներ կան, որ քաղավիացիայի ոլորտը վերջին մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել»,-նշում է փորձագետը։

Գևորգ Թորոսյանի կարծիքով՝ քաղավիացիայի բարեփոխումների հետ կապված՝ վարչապետ Փաշինյանի շուրջը հավաքվել է հատուկ շահ ներկայացնող մի խումբ, որը փորձում է ծուղակը գցել վարչապետին։

Ավելացած երթուղիներ, վերադարձած օդաչուներ. քաղավիացիան ներկայացնում է ձեռքբերումները

«Մի մասը փորձում է համոզել կառավարությանը, որ պետական ֆինանսավորում հատկացվի՝ ազգային փոխադրող ընկերություն հիմնելու նպատակով, ինչը լրիվ արխայիկ գաղափար է, և այն կյանքի կոչելուց հետո վարչապետը դառանալու է իր իսկ որոշման պատանդը»,-պարզաբանում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը չունի կառավարիչների այն բանակը, որը կկարողանա արդյունավետ կառավարել ազգային փոխադրողին, բացի այդ, ազգային փոխադրող ունենալուց հետո ստիպված ենք լինելու սահմանափակել բաց երկնքի քաղաքականությունը՝ պաշտպանելով ազգային փոխադրողին։

Մեկօրյա հանգիստ Հայաստանում. ի՞նչ մեխանիզմ են առաջարկում քաղավիացիայում