Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ

Ո՞վ է ասել, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում չկա ամուր ամուսնություն: Ամուր ընտանիքներ կա՛ն, և նրանցից մեկի «գլուխն» էլ հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների շարքում քիչ նրանք, ովքեր գնահատում են ընտանիքը, իսկ այդ գնահատողների շարքում նաև «յան»–ով վերջացող ազգանուններ կան, օրինակ` հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը։ Adme.ru–ն կազմել է մի ցանկ, որում ընդգրկել է փառքի ճամփան միասին անցած ամուսնական զույգերին։

Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, արդեն 21 տարի է` միասին են ապրում։

«Նույնիսկ այսքան տարի անց Գարիկը հիշում է Ժաննայի հետ առաջին հանդիպումը, որը կայացել է 1997 թվականի հունվարի 3-ին: Ժաննան այդ ժամանակ մեկնել է հայրենի Սոչի` մորը տեսնելու: Ընկերուհին հրավիրել էր ՈՒՀԱ–ի փառատոնին, որտեղ էլ երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են: Նրանց հաջորդ հանդիպումը եղել է մեկ տարի անց: Խելահեղ սիրավեպն ավարտվել է Կիպրոսում կազմակերպված հարսանիքով: Զույգը երկու երեխա ունի» - գրում է կայքը:

Ցանկում է հայտնվել նաև Գարիկ Մարտիրոսյանի գործընկեր, շոումեն Ալեքսանդր Ռևան, որի կնոջ՝ Անժելիկայի երակներով նույնպես հայի արյուն է հոսում (հորական կողմից): Նրանք միասին են արդեն 12 տարի:

Ռևան և նրա հայ կինը Ռուսաստանի ամենաոճային զույգն են ճանաչվել

Հայտնի շոումենը նույնպես Սոչիում է հանդիպել կնոջը։ Նա այդ ժամանակ արդեն բավականին ճանաչված էր և սովոր էր կանանց ուշադրությանը, բայց հետագայում խոստովանել է, որ Անժելիկան գրավել է հենց նրանով, որ ապագա ամուսնու մասին ոչինչ չի իմացել։ Գիշերային ակումբում կայացած ծանոթությունից երեք ամիս անց Ալեքսանդրը խնդրել է աղջկա ձեռքը:

Sputnik Արմենիան պարբերաբար գրում է նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին, և վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, պատմել էր երգչուհի Սիրուշոյի հետ ծանոթության և ամուսնության մասին։

Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել է. որտեղ են իրենց մեղրամիսն անցկացնելու նորապսակները