Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

Հոր մահվան լուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Կյանքի 82–րդ տարում այսօր մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը։ Երվանդ Ղազանչյանը աշխատել է մինչև կյանքի վերջին օրը։ Նա ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։

Այս լուր Facebook-ի իր էջում գրել է նրա որդին` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը։

Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937թ.–ի հունիսի 2–ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր։