ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

Հայ զինծառայողները «Տանկային բիաթլոնին» կմասնակցեն դեղին տանկերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. ՀՀ ԶՈւ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հայաստանն ու Ղրղըզստանը հանդիպել են մարտի դաշտում. ո՞ւմ տանկն է առաջինը հասել վերջնագծին

«Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին` մրցելով Ղրղըզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով:

Մրցումների անցկացման վայրում հայ տանկիստները ծանոթացել են երթուղուն, արգելագոտիներին, քննարկել առաջադրանքներն արագ և արդյունավետ կատարելու եղանակները:

«Տանկային բիաթլոն – 2018». Հայաստանի անձնակազմը խմբում առաջատար է

Օրվա ավարտին, կրկին վիճակահանությամբ, ընտրվել են տանկերը, որոնք պետք է շահագործեն մասնակից թիմերը: Հայկական անձնակազմը ծանոթացել է ամրակցված տեխնիկային, փորձարկել այն:

Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը դարձավ փոխչեմպիոն՝ 1 ժամ 20 րոպե և 03 վայրկյան արդյունքով: Հայ տանկիստներին նվիրել էին Տ-90Ս տանկ։