Հայ դպրոցականը բրոնզ է նվաճել Փարիզում

Հայաստանի թիմը քիմիայի միջազգային օլիմպիադայի կվերադառնա ոչ միայն մեդալով, այլև գովասանագրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված Քիմիայի 51-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հայ դպրոցականը բրոնզ է նվաճել Փարիզում

Բրոնզե մեդալ է նվաճել Երևանի «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մովսես Աղեկյանը, իսկ նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Մաթևոսյանը և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել են գովասանագրերի։ Մեր թիմը ղեկավարում էին Քիմիայի օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը և անդամ Արմեն Գալստյանը։

Հայ դպրոցականը բրոնզ է նվաճել Փարիզում

Քիմիայի միջազգային օլիմպիադայում բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլերով՝ տեսական և փորձարարական։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։

Հուլիսի 21-ից 30-ն անցկացված օլիմպիադային մասնակցել են 80 երկրի շուրջ 300 աշակերտ։

Արայիկ Հարությունյանը կիրակին սկսել է լավ լուրով

2018 թ-ի օլիմպիադայում, որն անցկացվել էր Սլովակիայում և Չեխիայում, մեր թիմը մրցանակների չէր արժանացել։

Մեդալներ ունենք. հայ երեխաները արծաթ ու բրոնզ են նվաճել Մեծ Բրիտանիայում

Առջևում Աստղագիտության և Աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադան է, որն անցկացվելու է օգոստոսի 2-10-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում։

Կրկին մեդալ ունենք. նախարարը լավ լուր է հայտնել