ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գյումրիում ԵԿՄ համաժողովի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։
Սարսափելի դեպք Տավուշում. 5 և 3 տարեկան երեխաները խեղդվել են լողավազանում
Նա հանդիպման ժամանակ վատ է զգացել և ուշաթափվել: Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«14։35–ին նա բերվել է բուժհաստատություն, բայց արդեն մահացած էր»,– Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բուժհաստատությունից։
Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ Ասատրյանի մահվան ստույգ պատճառը դեռ հայտնի չէ։ Համբարձում Ասատրյանը 61 տարեկան էր:
Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթում 38-ամյա տղամարդը նետվել է պատշգամբից