ՌԱԴԻՈ

«Աղբահանության ծախսերն ավելանում են 2 մլրդով, բայց ոլորտի պատկերացումը դեռ չկա». Խաժակյան

Դավիթ Խաժակյանի համոզմամբ՝ գործ ունենք վատ կառավարման գործընթացի հետ, որն ավելի է վատթարանալու:
Sputnik

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է մայրաքաղաքում աղբահանության գործընթացի հետ կապված խնդիրներին՝ խոսելով անարդյունավետ կառավարման, ինչպես նաև քաղաքապետարանի դեմ «Սանիթեք» ընկերության կողմից ներկայացված դատական հայցերի մասին:

Մինչ քաղաքապետարանն ու «Սանիթեքը» ներքաշված են դատական վիճաբանության մեջ, աղբահանության հարցը մայրաքաղաքում մնում է չլուծված: Դավիթ Խաժակյանի համոզմամբ՝ գործ ունենք վատ կառավարման գործընթացի հետ, որն ավելի է վատթարանալու:

«Սանիթեք» ընկերությանը տուգանեցին. այն 12.000.377 դրամ կմուծի

«Քաղաքային տնտեսության հիմնարկ ձևավորելը, աշխատացնելը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է փորձառություն, մասնագիտական հմտություններ: Աղբահանության ծախսերն ավելանում են ավելի քան 2 մլրդ դրամով, սակայն ոլորտի մասին դեռ վերջնական պատկերացում չկա»,- ասում է Երևանի ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին «Սանիթեք» ընկերությանը տուգանեց համապատասխանաբար 13 և 26 միլիոն դրամով: Պատճառաբանությունն այն էր, որ աղբահանության օպերատորը փաստացի չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը:

«Սանիթեքն» իր հերթին պնդում է, որ կրել է ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ, որ իրեն, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:

«Սանիթեք» ընկերությունը տուգանվել է 13 մլն դրամով