Առաջիկա օրերին Հայաստանում դարձյալ +40 աստիճան կգրանցվի. մանրամասները` Սուրենյանից

Գագիկ Սուրենյանը հայտնում է, թե տաք օդային հոսանքներ են թափանցելու Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի— Sputnik. Հուլիսի 31-ից Հայաստանի բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։ Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա` ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

«Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39–ից +40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով»,– հայտնում է Սուրենյանը։

Աշոցքում էլ կարելի է զարգանալ և զարգացնել. ինչպես Լիլիթը բիզնես հիմնեց և աշխատատեղեր բացեց

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի։

Մատչելի հանգստավայրերի լավագույն հնգյակը

Սուրենյանի կանխատեսումն այնքան էլ չի ուրախացրել նրա Facebook-յան հետևորդներին։ Նրանք իրենց մեկնաբանություններում Օդերևութաբանության կենտրոնի պետին մեղադրել են իրենց «վառել–թափելու», «գրիլ անելու» համար։

Ինչպես են Երևանում դիմանում շոգին. ի՞նչ է այդ մասին գրված աշխատանքային օրենսգրքում

Բայց կան նաև սպասվող շոգը լավատեսությամբ դիմավորողներ, որոնք ուզում են ամառը վայելել ու «երկու օր կարճաթև հագնել»։

Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ