«Թաքցրած խաչ». թուրք ռեժիսորների վավերագրական ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում

Վավերագրական ֆիլմի հիմքում ընկած են իսլամ ընդունած հայերի պատմությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Օգոստոսի 4-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի կունենա իսլամ ընդունած հայերի մասին պատմող «Թաքցրած խաչ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Այս մասին հայտնում է Ermenihaber.am կայքը: 

Ֆիլմը 1915 թվականից սկսած Դիարբեքիր նահանգի Էղիլ շրջանում ապրող հայերի, մասնավորապես՝ Ցեղասպանություն ապրած և իսլամական  բարքերն ընդունած հայերի մասին է: Ֆիլմի ռեժիսորները  լրագրողներ են. Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը պատմում են ցեղասպանությունից փրկված հայերի, նրանց տառապանքների և հոգեվիճակի մասին:

Ֆիլմում նկարահանվել են մուսուլման դարձած հայերի առաջին սերնդի ներկայացուցիչներ, որոնց տարիքն արդեն հատել է 75-ի շեմը: Ռեժիսորները լսել են  նաև նրանց բարեկամների ու  երկրորդ սերնդի պամությունները:

«Իրականում».Վիրավորական է, երբ «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը քաղաքականապես շահարկվում է

Ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի «Ջեզայիր» սրահում: Ֆիլմի ցուցադրությունից հետո դիտորդները հնարավորություն կունենան կարճ զրույց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:

Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության հարցը վաղուց արդեն դարձել է քաղաքական առևտրի առարկա»

Նշենք, որ ֆիլմի փակ շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին՝ Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում: