ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Մենք պետք է առաջին ձեռքից տեղեկանանք վերջին զարգացումների մասին»

Երկու պետություններն էլ տարբեր մոտեցումներ ունեն ինտեգրացիոն մոդելներին ու անվտանգությանն անռնչվող հարցերում, ինչը չի կարող քաղաքական երկխոսության այնպիսի արդյունք  ապահովել, ինչպես, օրինակ, հայ-ռուսական կամ վրաց-ադրբեջանական հարաբերություններն են:
Sputnik
Մելիքյան. «Մենք պետք է առաջին ձեռքից տեղեկանանք վերջին զարգացումների մասին»

Հայ և վրացի բարձրաստիճան պաշտոնյաների ֆորմալ կամ ոչ ֆորմալ այցելությունները հնարավորություն են տալիս քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը ՀՀ շահերից չի բխում. Շարմազանով

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ տեղի ունեցան վարչապետերի մակարդակով, նկատի ունեմ նույնիսկ ոչ ֆորմալ հանդիպումները, ինչը ցույց է տալիս, որ երկու մայրաքաղաքներում հայ-վրացական հարաբերություններին բավականին լուրջ ուշադրություն են դարձնում»,- նշեց վրացագետը: 

Սակայն, ըստ փորձագետի,  երկու պետություններն էլ տարբեր մոտեցումներ ունեն ինտեգրացիոն մոդելներին ու անվտանգությանն անռնչվող հարցերում, ինչը չի կարող քաղաքական երկխոսության այնպիսի արդյունք  ապահովել, ինչպես, օրինակ, հայ-ռուսական կամ վրաց-ադրբեջանական հարաբերություններն են:

Մելիքյանի խոսքով` տարբեր երկրների հետ հարաբերություններում Հայաստանը կարևորում է նաև տնտեսական համագործակցությունը: 

ՌԴ–ի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Հայաստանի համար. նախարար

«Հայ-վրացական օրակարգի մեջ տնտեսությունը հիմնական բաղադրիչն է, կարևորվում են նաև առևտրաշրջանառության ծավալները, որոնք վերջին տարիներին ակտիվորեն աճում են, թեև 2018թ.-ին նկատվեց որոշակի անկում: Այդուհանդերձ, ընդհանուր միտումներն այստեղ դրական են, և տնտեսական գործոնը դեռ կակտիվանա»,-ասաց վերլուծաբանը:

Մնացականյանը հենց այնպես չէր Թբիլիսի գնացել. ի՞նչ ուղերձ ունի ՀՀ ԱԳ նախարարի այցը

Ըստ Մելիքյանի՝ շատ կարևոր է, որ այցերը պարբերական բնույթ կրեն, և դրանց ընթացքում հայկական կողմը վրացական կողմին պետք է տեղեկացնի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ և արցախյան հիմնախնդրում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Նույնը վերաբերում է նաև վրացական կողմին, քանի որ պաշտոնական Թբիլիսին հարաբերություններ ունի հարևանների, Եվրոպական միության ու Ռուսաստանի հետ, ինչը կարևոր է մեզ համար: 

«Մենք նույնպես պետք է առաջին ձեռքից տեղեկանանք վերջին զարգացումների մասին և հասկանանք, թե ինչպես է Թբիլիսին գնահատում միտումները, իրադարձություններն ու հարաբերությունների ներկա փուլը: Այդ ամենը կտա հնարավորություն տեսլական ձևավորել ու ամեն ինչ մեր հարաբերություններում դարձնել ընկալելի»,- նշում է Ջոնի Մելիքյանը: 

Քննարկումներ հարևան Վրաստանում. հացահատիկի ներկրման արգելքը կհանվի՞

Հիշեցնենք` հուլիսի 24-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը վերջին մի քանի տարում առաջինն էր: