ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Բրազիլիայի հյուսիսում գտնվող Ալթամիրի մունիցիպալիտետի բանտերից մեկում կալանավորների բախման հետևանքով սպանվածների թիվը հասել է 57-ի. 16 մարդ գլխատվել է, իսկ 41-ը մահացել շնչահեղձության հետևանքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել 52 մահացածի մասին: Անկարգությունները սկսվել են երկուշաբթի առավոտյան և շարունակվել մինչ կեսօր:
Բախման հետևանքով բանտարկյալները պատանդ էին վերցրել երկու հսկիչի, որոնք արդեն իսկ ազատ են արձակվել։ Ավելի ուշ, այն շինություններում, որտեղ տեղի են ունեցել բախումները, հրդեհ է բռնկվել, և բանտարկյալներից շատերը մահացել են շնչահեղձությունից:
Բանտից դուրս է եկել, հաշիվ մաքրել ընկերուհու նոր ընկերոջ հետ. դանակահարություն Վանաձորում
Իշխանությունները մի քանի ժամ շարունակ չեն կարողացել մուտք գործել այն տարածք, որտեղ տեղի է ունեցել բախումը: Շրջանառվող վարկածի համաձայն` բախման պատճառը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող երկու խմբավորումների միջև ծագած վեճը։