Հայաստանում զոհված զինծառայողը 1.5 տարի առաջ էր ՌԴ–ից վերադարձել. մանրամասներ

Военная кепка
Արմանը բանակ գնացել, եկել ու մեկնել էր Ռուսաստան` հորեղբոր տղաների հետ աշխատելու։ Տղայի գործն այնտեղ վատ չէր, բայց հայրն ուզել է, որ որդին հայրենիք վերադառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Երեկ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը Լոռու մարզից էր, Վանաձոր քաղաքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Դժբախտ դեպքը պատահելուց մեկ օր առաջ տղան Վանաձորում էր... Նա ապրում էր ծնողների ու երկու քույրերի հետ։ Խելոք, համեստ տղա էր»,–ասաց Ասլանյանը։

Նա հայտնեց նաև, որ Արմանը բանակ գնացել, եկել ու մեկնել էր Ռուսաստան` հորեղբոր տղաների հետ աշխատելու։ Տղայի գործն այնտեղ վատ չէր, բայց տղայի հայրն ուզել էր, որ Արմանը հայրենիք վերադառնա, իր «աչքի առաջ» լինի։ Ասլանյանը նշեց, որ հայրը երկար տարիներ աշխատում է Պետական պահպանության ծառայությունում ու բոլորի կողմից հարգված աշխատակից է։

Участник программы «Защитник Отечества» Тигран Саркисян
Երբ երազանքներն իրականանում են. զինհաշմանդամ Տիգրան Սարգսյանի բանաձևը

«Արմանը 1.5 տարի առաջ էր Հայաստան վերադարձել ու անցել պայմանագրային ծառայության»,– ասաց Ասլանյանը։

Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։

ՀՀ Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է. 2019թ. առաջին կիսամյակի ամփոփում