Երևանում բանկոմատը պայթեցրել և խոշոր գումար են գողացել

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Երևանում «ՎՏԲ Հայաստան բանկ» բանկոմատից շուրջ 18 մլն. դրամ են գողացել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից գողություն կատարելու դեպքի առթիվ:

Վրաստանում վթարից տուժած երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. լուսանկարներ

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, պայթեցնելով բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են բանկոմատի վնասված հատվածները, բանկոմատում առկա գումարը, ինչպես նաև` բանկոմատի տեսաձայնագրող սարքը: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական և դատահետաքաբանական փորձաքննություններ:

Ռուսաստանում վթարի հետևանքով տուժել են ՀՀ–ից մեկնած միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղևորները

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։