ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Էրեբունի վարչական շրջանում Գաջեգործների փողոցում գտնվող Աղի լիճում այսօր մի տղամարդ է խեղդվել։
Քանի ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել Վարդավառի օրը Երևան-Սևան մայրուղում. տեսանյութ
Sputnik Արմենիայի տեղեկություններով`տղամարդը 78 տարեկան է։ Նա եկել է լճակ լողալու և այդ ընթացքում խեղդվել է։ Տարածքում գտնված մարդիկ օգնության են հասել, տղամարդուն ափ հանել ու ահազանգել 1-03, սակայն նա արդեն մահացած է եղել։
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։