ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Այդ մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
«ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ և վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել և սպառնացել են ստուգողական բնույթի միջոցառումներ իրականացնել, այդպիսով ստեղծել տնտեսվարողի համար գործունեության անտանելի պայմաններ»,- հայտնում են ԱԱԾ-ից։
Ըստ հաղորդագրության` ՊԵԿ պաշտոնատար անձինք օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում թվացյալ խախտումները չհայտնաբերելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար տնտեսվարողից պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչև 1.000.000-ի:
Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են
Գումարը փոխանցելու պահին ՊԵԿ պաշտոնատար անձինք ԱԱԾ աշխատակիցների կողմից բռնվել և բերման են ենթարկվել:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: