Հակառակորդի կրակոցից ՀՀ սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Զինծառայողը զոհվել է ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանում 24–ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,–գրել է Հովհաննիսյանը և իր ցավակցությունը հայտնել Արմանի հարազատներին։

Վիրավոր զինծառայողը վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում. նրան Երևան են տեղափոխում

Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանին երեկ` հուլիսի 27–ին, կրկին սրացում էր գրանցվել։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն`

ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը։ Դրա հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող։