Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները  ժամանակավորապես կասեցվել են: Այս մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ դատական դեպարտամենտից:

Քոչարյանի գործով դատավորը կարողանում է մտնել աշխատասենյակ, բայց հետապնդումը չի դադարեցվել

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։

Գրիգորյանն այս պահին արձակուրդում է։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են, ապա՝ կնիքել։

Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինը քրեական գործի հարուցումը մերժել էր։

ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ու դատախազությունը Քոչարյանի գործում տանուլ են տվել. Ալումյան

Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։