Արայիկ Հարությունյանը կիրակին սկսել է լավ լուրով

Հայ աշակերտները երկու բրոնզե մեդալ են վաստակել ինֆորմատիկա առարկայից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտները 2 բրոնզե մեդալ են շահել։

Այս մասին իր Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կիրակին սկսում ենք լավ լուրով։ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ընթացքում Քվանտ վարժարանի սաներ Ալեքսանդր Աբելյանը և Սամվել Անդրեասյանը արժանացել են բրոնզե մեդալի»,–գրել է նախարարը:

Լավ լուր` Արայիկ Հարությունյանից. բոլոր երեխաները Հայաստան են վերադառնում մեդալներով

Հարությունյանը հիշեցրել է, որ նախորդ տարի մենք մրցանակային տեղ չէինք ունեցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից:

Հիշեցնենք, որ հուլիսի 21–ին կենսաբանության 30-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանն արժանացել էր բրոնզե մեդալի։