Վանաձորի հյուրանոցներից մեկում աղջկա են ծեծել

Երիտասարդները հյուրանոց են գնացել, որպեսզի աղջիկը սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում։ Ըստ լուրերի՝ մի քանի երիտասարդ ծեծել են ենթարկել մի աղջկա։ Նրա հետ հյուրանոցային համալիր են գնացել, որ աղջիկը սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցի։

Հրազդանում 16–ամյա աղջիկը դեղահաբեր է խմել` կյանքին վերջ տալու նպատակով

Գումարի շուրջ վեճ է սկսվել, որը հանգուցալուծվել է աղջկա ծեծով․ երիտասարդները ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Սպիտակ–Երևան ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու հայտնվել ձորակում

Ի վերջո 23-ամյա աղջիկը հեռացել է հյուրանոցից, իսկ որոշ ժամանակ անց հոսպիտալացվել Ալավերդի բժշկական կենտրոնում։

Ի թիվս մի քանի վնասվածքների՝ բժիշկները պարզել են, որ նրա աջ ոտքին կոտրվածք կա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` իրավապահները պարզել են այդ երիտասարդների ինքնությունն ու բնակվելու վայրերը և այժմ միջոցառումներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու համար։

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը մի աղջկա հետ գնացել է հյուրանոց, հետո նրան մահացած են գտել